21:56  ,  5 փետրվարի, 2014

Օլիմպիական մեդալները տեղափոխվել են Սոչի

Փետրվարի 5-ին Սոչի են տեղափոխվել 1254 մեդալներ 2014թ. Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի համար, փոխանցում է Sports.ru-ն։

Առաջին անգամ Խաղերն անցկացվում են մեդալներ արտադրող մայրաքաղաքից 1500 կմ հեռավորության վրա։ Այդ պատճառով կազմակերպիչները ստիպված էին հատուկ լուծումներ գտնել մեդալների տեղափոխության համար։ Մինչեւ Սոչի հասնելը, մեդալները տեղափոխվել են Ռուսաստանի խոշորագույն քաղաքներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում