22:45  ,  2 փետրվարի, 2014

Լեւոն Արոնյան. Հաղթանակս նվիրում եմ Շառլ Ազնավուրին (ֆոտո)

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ցյուրիխում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում ամերիկացի Հիկարու Նակամուրայի կատմամբ տարած հաղթանակը նվիրել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, ով չորրորդ տուրից առաջ հանդիպել է 31-ամյա գրոսմայստերի հետ:

«Այսօրվա խաղը նվիրվում է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այսքան սիրալիր գտնվեց եւ այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- թվիթերյան էջում գրել է Արոնյանը՝ տեղադրելով Շառլ Ազնավուրի հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ Zurich Chess Challenge-ի վերջին՝ 5-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջին համարը մեկ միավոր է զիջում առաջատար Մագնուս Կարլսենին, ով նախավերջին տուրում հաղթեց իտալացի Ֆաբիանո Կարուանային: Արոնյանի վերջին մրցակիցը Կարուանան է: Ցյուրիխի մրցաշարի դասական պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում