22:20  ,  2 փետրվարի, 2014

Ցյուրիխ. Արոնյանի հաղթանակը Կարլսենին չխանգարեց պահպանել առաջատարի դիրքը

Ցյուրիխում ընթացող շախմատային սուպերմրցաշարում փետրվարի 3-ին կայացավ նախավերջին՝ չորրորդ տուրը:

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով 45-րդ քայլում հաղթեց Հիկարու Նակամուրային, շխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակներով 47-րդ քայլում պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարուանային, իսկ հնդիկ Վիշվանաթան Անանդը սեւերով ուժեղ գտնվեց իսրայելցի Բորիս Գելֆանդից:

Չորրորդ տուրին ներկա էր նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը

Մագնուս Կարլսենն ունի 7 միավոր, իսկ Լեւոն Արոնյանն 6 միավորով երկրորդն է: Նակամուրան, Անանդն ու Կարուանան 3-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով կխաղա Կարուանայի հետ: Ցյուրիխի մրցաշարի դասական պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1։

Zurich Chess Challenge, չորրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2826) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2872) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2781)՝ 1:0

Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2761) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2773)՝ 0:1

Մրցաշարային աղյուսակ

Մագնուս Կարլսեն՝ 7 միավոր

Լեւոն Արոնյան՝ 6 միավոր

Հիկարու Նակամուրա՝ 3

Ֆաբիանո Կարուանա՝ 3

Վիշվանաթան Անանդ՝ 3

Բորիս Գելֆանդ՝ 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում