22:45 2 փետրվարի, 2014ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ցյուրիխում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում ամերիկացի Հիկարու Նակամուրայի կատմամբ տարած հաղթանակը նվիրել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, ով չորրորդ տուրից առաջ հանդիպել է 31-ամյա գրոսմայստերի հետ:
«Այսօրվա խաղը նվիրվում է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այսքան սիրալիր գտնվեց եւ այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- թվիթերյան էջում գրել է Արոնյանը՝ տեղադրելով Շառլ Ազնավուրի հետ լուսանկար:
Հիշեցնենք, որ Zurich Chess Challenge-ի վերջին՝ 5-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջին համարը մեկ միավոր է զիջում առաջատար Մագնուս Կարլսենին, ով նախավերջին տուրում հաղթեց իտալացի Ֆաբիանո Կարուանային: Արոնյանի վերջին մրցակիցը Կարուանան է: Ցյուրիխի մրցաշարի դասական պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.