Ցյուրիխում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի նախավերջին՝ չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ: ԱՄՆ-ի ներկայացուցիչն իր պարտությունն ընդունեց 45-րդ քայլում:
Լեւոն Արոնյանը 6 միավորով ընթացիկ առաջատարն է: 5 միավոր ունեցող Մագնուս Կարլսենը սպիտակներով մրցում է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ իսրայելցի Բորիս Գելֆանդն ուժերը չափում է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չորրորդ տուրին ներկա կլինի նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Ցյուրիխի մրցաշարի դասական պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1։
Վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա Կարուանայի դեմ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի