ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ցյուրիխում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում ամերիկացի Հիկարու Նակամուրայի կատմամբ տարած հաղթանակը նվիրել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, ով չորրորդ տուրից առաջ հանդիպել է 31-ամյա գրոսմայստերի հետ:
«Այսօրվա խաղը նվիրվում է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այսքան սիրալիր գտնվեց եւ այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- թվիթերյան էջում գրել է Արոնյանը՝ տեղադրելով Շառլ Ազնավուրի հետ լուսանկար:
Հիշեցնենք, որ Zurich Chess Challenge-ի վերջին՝ 5-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջին համարը մեկ միավոր է զիջում առաջատար Մագնուս Կարլսենին, ով նախավերջին տուրում հաղթեց իտալացի Ֆաբիանո Կարուանային: Արոնյանի վերջին մրցակիցը Կարուանան է: Ցյուրիխի մրցաշարի դասական պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի