15:58  ,  31 հունվարի, 2014

Հնգակի օլիմպիական չեմպիոնը վնասվածք է ստացել հարբած վիճակում ընկնելու պատճառով

Օլիմպիական խաղերի 5-ակի չեմպիոն Յան Տորպը վնասվածք է ստացել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու ժամանակ ընկնելու պատճառով, փոխանցում է The Sydney Morning Herald-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ավստարալացի լողորդի տանը, որը գտնվում է Սիդնեյում։ Հունվարի 29-ից նա մասնակցում է ալկոհոլային ազդեցության կախվածությունից ազատվելու կուրսերի։ Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Տորպը 2000թ. եւ 2004թ. Օլիմպիական խաղերի 5-ակի չեմպիոն է։ Բացի այդ, նա աշխարհի 11-ակի չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում