Ալմա Աթիում ընթացող «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարի երրորդ խաղային օրը ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Ղազախստանի թիմին: Հանդիպման միակ գնդակը երկրորդ խաղակեսի սկզմբնամասում խփել է Դիդար Ժիլմուկանը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Ռոման Սիմոնյանի թիմը 0:5 հաշվով պարտվել էր Հունագարիայի հավաքականին, իսկ երկրորդում՝ 4:2 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի թիմին:
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը խմբում գրավեց երրորդ տեղը եւ 5-6-րդ տեղերի համար խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 2-ին:
A խումբ
1. Հունգարիա – 7 միավոր
2. Ղազախստան – 6
3. Հայաստան – 3
4. Թուրքմենստան – 1
B խումբ
1. Իրան – 9
2. Ադրբեջան – 6
3. Թուրքիա – 1
4. Վրաստան – 1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում