01:57  ,  23 հունվարի, 2014

Իտալիայի Գավաթ. Զեեդորֆի առաջին պարտությունը «Միլանում»

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ուդինեզեն» պայքարից դուրս թողեց «Միլանին»՝ արտագնա խաղում հաղթելով 2։1 հաշվով։

Մինչեւ 41-րդ րոպեն հյուրերը պարտվում էին 0։1 հաշվով, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին նախ հավասարեցրին հաշիվը, իսկ հանդիպման ավարտից 12 րոպե առաջ նաեւ կարողացան հաղթանակ կորզել։ Այս պարտությունն առաջինն էր Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆի համար միլանյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Կիսաեզրափակիչում «Ուդինեզեի» մրցակիցը կլինի «Ֆիորենտինա» - «Սիենա» զույգի հաղթողը: Կիսաեզրափակիչը երկու հանդիպումներից է:

Իտալիայի գավաթի խաղարկություն

Քառորդ եզրափակիչ

«Միլան» - «Ուդինեզե»՝ 1։2

Մարիո Բալոտելի, 7 - Լուիս Մյուրել, 41 (11 մ), Նիկոլաս Լոպես, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով