01:57 23 հունվարի, 2014Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ուդինեզեն» պայքարից դուրս թողեց «Միլանին»՝ արտագնա խաղում հաղթելով 2։1 հաշվով։
Մինչեւ 41-րդ րոպեն հյուրերը պարտվում էին 0։1 հաշվով, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին նախ հավասարեցրին հաշիվը, իսկ հանդիպման ավարտից 12 րոպե առաջ նաեւ կարողացան հաղթանակ կորզել։ Այս պարտությունն առաջինն էր Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆի համար միլանյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Կիսաեզրափակիչում «Ուդինեզեի» մրցակիցը կլինի «Ֆիորենտինա» - «Սիենա» զույգի հաղթողը: Կիսաեզրափակիչը երկու հանդիպումներից է:
Իտալիայի գավաթի խաղարկություն
Քառորդ եզրափակիչ
«Միլան» - «Ուդինեզե»՝ 1։2
Մարիո Բալոտելի, 7 - Լուիս Մյուրել, 41 (11 մ), Նիկոլաս Լոպես, 78
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.