12:45 18 հունվարի, 2014«Ակտոբեում» փորձաշրջան անցնող Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը հանդես չի գա Ղազախստանի նորընծա չեմպիոնի կազմում, փոխանցում է Sports.kz-ն։
Ղազախական ակումբի մարզչական շտաբի խոսքով՝ 24-ամյա պաշտպանը փորձառու է, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ անձնական պայմանագրի շուրջ։
Ավելի վաղ ղազախական ակումբը լքել էր Գյումրիի «Շիրակի» նախկին կիսապաշտպան Սերժ Դեբլեն։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ճակատագրի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի մինչեւ հունվարի 21-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.