15:29  ,  17 հունվարի, 2014

«Ուրալը» կարող է եւս մեկ հնարավորություն տալ Արթուր Սարկիսովին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով հայտնվել էր Եկատերինբուրգի «Ուրալի» տրանսֆերի հանած ֆուտբոլիստների թվում, կարող է չհեռանալ թիմից, փոխանցում է Sportbox.ru-ն։

Այդպիսի որոշում կարող է կայացնել ռուսական ակումբի ղեկավարությունը։ «Ուրալի» մարզչական շտաբը կարծում է, որ 26-ամյա հարձակվողը համապատասխանում է թիմի խաղաոճին։ Սարկիսովն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ։ 

Հիշեցնենք, որ ռուսական ակումբը  պատրաստվում է վաճառել նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի տրանսֆերը։   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում