12:49  ,  14 հունվարի, 2014

«Ուրալը» վաճառքի է հանել Էդգար Մանուչարյանի եւ Արթուր Սարկիսովի տրանսֆերը

Եկատերինբուրգի «Ուրալի» ղեկավարությունը որոշել է տրանսֆերի հանել ակումբի մի շարք ֆուտբոլիստների, փոխանցում է «Ուրալի» պաշտոնական կայքը։

Ակումբը մտադիր է բաց թողնել 5 խաղացողների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի հարձակվողներ Էդգար Մանուչարյանին եւ Արթուր Սարկիսովին։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մանուչարյանը մասնակցել է 7 հանդիպման, իսկ Սարկիսովը 8 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում