10:11  ,  17 հունվարի, 2014

Չավիի 700-րդ հանդիպումը՝ «Բարսելոնայի» կազմում

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին, ով Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 70-րդ րոպեին փոխարինեց Ֆրանսեսկ Ֆաբրեգասին, անցկացրեց 700-րդ հանդիպումը կատալոնական «Բարսելոնայի» կազմում։

«Շատ յուրահատուկ հանդիպում էր։ Զգում եմ, որ թիմի կարեւոր մասնիկն եմ։ Վայելում եմ դա։ Երջանիկ եմ եւ չեմ կարող ավելին խնդրել»,- 33-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իսպանիայի չեմպիոնը հաղթեց 2։0 հաշվով, իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում