02:46  ,  17 հունվարի, 2014

«Խետաֆե» - «Բարսելոնա»՝ 0:2. Լեո Մեսիի դուբլը

Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ եւ քառորդ եզրափակիչում կմրցի «Լեւանտեի» հետ:

«Խետաֆեի» դեմ պատասխան խաղում դարձյալ երկու գոլով աչքի ընկավ Լիոնել Մեսին, ով դուբլի հեղինակ էր դարձել նաեւ թիմերի առաջին խաղում, որն ավարտվել էր 4:0 հաշվով:

23-րդ րոպեին վնասվածք ստացավ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, որին փոխարինեց Ալեքսիս Սանչեսը:

Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունվարի 22-ին եւ 29-ին: Մյուս զույգերն են Մադրիդի «Ռեալն» ու «Էսպանյոլը», Մադրիդի «Աթլետիկոն» ու Բիլբաոյի «Աթլետիկը», «Ռեալ Սոսյեդադն» ու «Ռասինգը»:

Իսպանիայի գավաթի խաղարկություն

1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Խետաֆե» - «Բարսելոնա»՝ 0:2 (առաջին հանդիպում՝ 0:4)

Լիոնել Մեսի, 43, 63



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում