00:22  ,  16 հունվարի, 2014

Իսպանիայի Գավաթ. «Աթլետիկը» դուրս թողեց «Բետիսին», «Էսպանյոլի» կամային հաղթանակը

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» տանը 2:0 հաշվով առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Դուբլի հեղինակ դարձավ Միկել Ռիկոն։ Առաջին խաղում «Բետիսը» հաղթել էր 1։0 հաշվով:

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ «Էսպանյոլը»՝ 4։2 հաշվով հաղթելով երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալկորկոնին»։ Առաջին խաղում կատալոնական ակումբը պարտվել էր նվազագույն հաշվով։

Իսպանիայի Գավաթ. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Էսպանյոլ» - «Ալկորկոն»՝ 4։2  (առաջին հանդիպում՝ 0։1)

Սիմաու, 10, Սերխիո Գարսիա, 23 (11մ), Վիկտոր Ալվարես, 84, Պիցի, 87 - Օսկար Պլանո, 4, Ֆրանցիսկո Պերալ, 80

«Աթլետիկ» - «Բետիս»՝ 2։0 (առաջին հանդիպում՝ 0։1)

Միկել Ռիկո, 23, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում