15:08  ,  13 հունվարի, 2014

«Միլանը» պաշտոնանկ արեց Ալեգրիին

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, փոխանցում է ակումբի կայքը։

Իտալական ակումբի գլխավոր մարզիչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ալեգրիի օգնական Մաուրո Տասոտին: Հունվարի 12-ին Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Միլանը» 3։4 հաշվով պարտվել է «Սասուոլոյին»՝ հանդիպման սկզբնամասում հաղթելով 2։0 հաշվով։

Դա Սիլվիո Բերլուսկոնիի թիմի 7-րդ պարտությունն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ 19-րդ տուրից հետո իտալական ակումբը 22 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:

46-ամյա Ալեգրին «Միլանը» գլխավորում էր 2010-ի հունիսից: Իտալական ակումբի հետ նրա պայմանագիրը կավարտվեր 2014-ի հունիսին։

 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English