12:34  ,  13 հունվարի, 2014

NHL. Օրվա արդյունքներն ու աստղերը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում հունվարի 10-ին կայացել են հերթական խաղերը եւ ընտրվել են օրվա լավագույն հոկեյիստները:

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Անահայմի» դարպասապահ Յոնաս Հիլերը՝ «Դետրոյտի» հետ խաղում կատարելով 22 սեյվ։

Երկրորդ աստղ է ճանաչվել «Մինեսոտայի» դարպասապահ Դարսի Կեմպերը, ով «Նեշվիլի» հետ խաղում հետ է մղել մրցակցի 23 հարվածները։

Երրորդն է «Այլենդերսի» պաշտպան Կայլ Օկպոսոն՝ «Դալասի» հետ խաղում ձեւակերպելով դուբլ։

NHL, կանոնավոր առաջնություն

«Վաշինգտոն» - «Բաֆալո»՝ 1:2 (բուլիտներով) (1:1, 0:0, 0:0, 0:0, 0:1)

«Դալաս» - «Նյու Յորք Այլենդերս»՝ 2:4 (2:0, 0:1, 0:3)

«Տորոնտո» - «Նյու Ջերսի»՝ 3:2 (բուլիտներով) (1:0, 1:2, 0:0, 0:0, 1:0)

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Ֆիլադելֆիա»՝ 4:1 (3:0, 1:0, 0:1)

«Չիկագո» - «Էդմոնտոն»՝ 5:3 (1:1, 3:1, 1:1)

«Նեշվիլ» - «Մինեսոտա»՝ 0:4 (0:2, 0:0, 0:2)

«Անահայմ» - «Դետրոյտ»՝ 1:0 (0:0, 1:0, 0:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս