02:02  ,  13 հունվարի, 2014

A Սերիա. Բերարդին՝ «Միլանի» դեմ խաղում պոկերի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստ

«Սասուոլոյի» իտալացի հարձակվող Դոմենիկո Բերարդին, հունվարի 12-ին 4 գնդակ ուղարկելով «Միլանի» դարպասը, դարձավ միլանցիների դեմ A Սերիայի խաղում պոկերի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստը, գրում է Infostrada-ն:

19-ամյա իտալացին «Միլանի» դարպասը գրավեց խաղի 15-րդ, 28-րդ, 41-րդ եւ 47-րդ րոպեներին: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել Իտալիայում 4 գնդակ ուղարկել «Միլանի» դարպասը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դոմենիկո Բերարդին մասնակցել է 13 խաղ՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով