Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Բարսելոնայի մրցաշարի բացարձակ ռեկորդ սահմանեց՝ 7-րդ անգամ արժանանլով չեմպիոնական տիտղոսին:
Եզրափակիչում իսպանացին 7:6, 7:5 հաշվով առավելության հասավ իր հայրենակցի՝ Դավիդ Ֆերերի նկատմամբ: Մրցախաղը տեւեց երկու ժամ 40 րոպե:
Սա Ռաֆայել Նադալի 14-րդ հաղթանակն էր Դավիդ Ֆերերի նկատմամբ: Իսպանացին 48-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում:
Բարսելոնա (ATP). եզրափակիչ
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Դավիդ Ֆերեր (Իսպանիա) - 7:6, 7:5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում