12:20  ,  11 հունվարի, 2014

NHL. Օրվա արդյունքներն ու աստղերը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում հունվարի 10-ին կայացել են հերթական խաղերը եւ ընտրվել են օրվա լավագույն հոկեյիստները:

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Կոլամբուսի» դարպասապահ Սերգեյ Բոբրովսկին, ով «Կարոլինայի» հետ խաղում կատարել է 36 սեյվ։

Երկրորդ աստղն է «Էդմոնտոնի» հարձակվող Ռայան Նյուջետ-Հոփկինսը, ով «Պիտսբուրգի» հետ խաղում վաստակել է 3 միավոր։

Լավագույն եռյակը եզրափակում է «Վանկուվերի» դարպասապահ Էդի Լակը՝ «Սենտ Լուիսի» հետ խաղում կատարելով 30 սեյվ։

NHL. Կանոնավոր առաջնություն

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Դալաս»՝ 3:2 (1:1, 1:1, 1:0)

«Վաշինգտոն» - «Տորոնտո»՝ 3:2 (0:0, 1:1, 2:1)

«Կոլամբուս» - «Կարոլինա»՝ 3:0 (2:0, 0:0, 1:0)

«Կոլորադո» - «Նյու Յորք Այլենդերս»՝ 1:2 (լրացուցիչ ժամանակ) (0:0, 1:0, 0:1, 0:1)

«Վանկուվեր» - «Սենտ Լուիս»՝ 2:1 (0:0, 1:1, 1:0)

«Էդմոնտոն» - «Պիտսբուրգ»՝ 4:3 (լրացուցիչ ժամանակ) (0:0, 0:2, 3:1, 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս