Ապրիլի 29-ին Գյումրիի վերանորոգված քաղաքային ստադիոնում տեղի ունեցավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Գյումրիի «Շիրակի» եւ Դիլիջանի «Իմպուլսի» միջեւ:
Առաջին խաղակեսում «Շիրակն» ուներ խաղային առավելություն եւ մի քանի անգամ կարողացավ հարվածել դարպասին:Իմպուլսն ավելի շատ պաշտպանվում էր: Դիլիջանի թիմի հարձակվող Նորայր Գյոզալյանը վնասեց երեսը եւ մի քանի րոպե բժիշկները փորձում էին կանգնեցնել արնահոսությունը:
Առաջին խաղակեսի ավարտից հինգ րոպե առաջ գյումրեիցները անկյունային հարվածի իրավունք ստացան եւ Լամին Լի Յորոն բացեց խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը մի փոքր փոխվեց, երկու թիմերն էլ ունեցան գոլային լավ հնարավորություն, բայց խաղի հաշիվն այդպես էլ չփոխվեց եւ «Շիրակն» առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:
Հայաստանի Գավաթ. եզրափակիչ
«Շիրակ» - «Իմպուլս»` 1:0
Լամին Լի Յորո, 38
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում