Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 49-րդ տուրում Եկատերնբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս 6:2 հաշվով հաղթեց Մոսկվայի «Տորպեդոյին»:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն «Ուրալի» պահեստայինների թվում էր եւ փախարինման մտավ 63-րդ րոպեին: Հանդիպման ավարտից մեկ րոպե առաջ հայազգի հարձակվողը գրավեց դաշտի տերերի դարպասը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:
«Ուրալը» 75 միավոր 5-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում