22:53  ,  9 հունվարի, 2014

Իտալիայի Գավաթ. Քառորդ եզրափակիչում՝ «Ռոմա» - «Յուվենտուս»

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Ռոման» նվազագույն հաշվով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ: Միակ գնդակն արդեն 6-րդ րոպեին խփեց Վասիլիոս Տորոսիդիսը:

Քառորդ եզրափակիչում «Ռոմայի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», որը 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել էր «Ավելինոյին»:

«Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին: Քառորդ եզրափակիչում եւս անցկացվում է մեկ հանդիպում: Կիսաեզրափակիչը երկուական հանդիպումներից է:

Իտալիայի Գավաթ. 1/8 եզրափակիչ

«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 1:0

Վասիլիս Տորոսիդիս, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով