22:53 9 հունվարի, 2014Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Ռոման» նվազագույն հաշվով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ: Միակ գնդակն արդեն 6-րդ րոպեին խփեց Վասիլիոս Տորոսիդիսը:
Քառորդ եզրափակիչում «Ռոմայի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», որը 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել էր «Ավելինոյին»:
«Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին: Քառորդ եզրափակիչում եւս անցկացվում է մեկ հանդիպում: Կիսաեզրափակիչը երկուական հանդիպումներից է:
Իտալիայի Գավաթ. 1/8 եզրափակիչ
«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 1:0
Վասիլիս Տորոսիդիս, 6
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.