Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամռանը կարող է փոխել ակումբը՝ չփոխելով բնակավայրը:
«Советский спорт»-ը գրում է, որ 24-ամյա հարձակվողի ծառայություններով հետարքրվում է Կրասնոդարի «Կուբանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Մարկոս Պիզելին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն դեռեւս ձմռանն է ցանկացել ձեռք բերել Յուրա Մովսիսյանին:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում