11:31  ,  9 հունվարի, 2014

NHL. Օրվա արդյունքներն ու աստղերը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում հունվարի 8-ին կայացել են հերթական խաղերը եւ ընտրվել են օրվա լավագույն հոկեյիստները:

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Կոլորադոյի» հարձակվող Խոլ Շտյասնին, ով «Օտավայի» հետ խաղում վաստակել է 3 միավոր։

Երկրորդ աստղ է ճանաչվել «Ֆիլադելֆիայի» պաշտպան Անդրեյ Մեզարոշը։ «Մոնրեալի» հետ խաղում նա երեք արդյունավետ փոխանցում է կատարել։

Երրորդ աստղն է «Ռեյնջերսի» դարպասապահ Հենրիկ Լունդկվիստը, ով «Չիկագոյի» հետ խաղում կատարել է 35 սեյվ։

NHL. Կանոնավոր առաջնություն 

«Ֆիլադելֆիա» - «Մոնրեալ»՝ 3:1 (2:0, 1:1, 0:0)

«Չիկագո» - «Ռեյնջերս»՝ 2:3 (0:2, 2:0, 0:1)

«Կոլորադո» - «Օտավա»՝ 4:3 (լրացուցիչ ժամանակ)՝ (2:1, 0:2, 1:0, 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում