Բուքմեյքերական ընկերությունները վստահ են, որ Գյումրիի «Շիրակը» Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կհաղթի Դիլիջանի «Իմպուլսին» եւ պատմության մեջ առաջին անգամ կհռչակվի երկրի գավաթակիր:
Գյումրեցիների` գավաթակիր հռչակվելու գործակիցը 1.35 է, իսկ դիլիջանցիներինը՝ 2.7:
Եզրափակիչ խաղում «Շիրակի» հաղթանակը գնահատվում է 1.9 գործակցով, «Իմպուլսին»՝ 3.4, իսկ ոչ ոքին ունի 3 գորրծակից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Գավաթի եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին Գյումրիի վերակառուցված քաղաքային ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում