Աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետները՝ բելառուս Վիկտորիա Ազարենկոն ու ռուսաստանցի Մարիա Շարապովան դուրս եկան Շտուտգարտում ընթացող թենիսի WTA շարքի մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Շարապովան 6:4, 7:6 հաշվով առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովայի նկատմամբ, իսկ Ազարենկոն պայքարից դուրս թողեց լեհ Ագնեշկա Ռադվանսկային՝ 6:1, 6:3:
Եզրափակիչ մրցախաղը կկայանա ապրիլի 29-ին:
Շտուտգարտ (WTA). կիսաեզրափակիչ
Պետրա Կվիտովա (Չեխիա, 3) – Մարիա Շարապովա (Ռուսաստան) - 4:6, 6:7
Վիկտորիա Ազարենկո (Բելառուս) – Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 6:1, 6:3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում