Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Վիլյառելը» սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել «Օսասունային»:
Առաջին խաղակեսի վերջնամասում իսպանացի կիսապաշտպան Բրունո Սորիանոն առաջ մղեց «Վիլյառեալին», սակայն 74-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին խաղացող Ռաուլ Գարսիան խփեց «Օսասունայի» պատասխան գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:1:
«Օսասունան» 48 միավորով 8-րդն է, իսկ «Վիլյառելաը» 38 միավորով 17-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն. 36-րդ տուր
«Վիլյառեալ» - «Օսասունա»՝ 1:1
Սորիանո, 44 – Ռաուլ Գարսիա, 73
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում