01:11  ,  30 դեկտեմբերի, 2013

Միխայել Շումախերի կյանքին վտանգ է սպառնում

Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի վիճակը ծանր է: Դեկտեմբերի 29-ին 44-ամյա գերմանացին ֆրանսիական Մերիբելում դահուկի ժամանակ ընկել էր՝ գլխով հարվածելով քարին: Լեգենդար ավտոարշավորդը եղել էր սաղավարտով, սակայն նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց:

Այժմ Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում գտնվող մարզիկի կյանքին վտանգ է սպառնում: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի արյունազեղում, գրում է RMC Sport-ը:

Արդեն Գրենոբլ է մեկնել Շումախերի լավագույն ընկեր, պրոֆեսոր Ժերար Սայանը, ով գերմանացուն վիրահատել էր 1999-ին Սիլվերսթոունում տեղի ունեցած ավտովթարից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում