18:20  ,  29 դեկտեմբերի, 2013

Միխայել Շումախերը գլխի վնասվածք է ստացել դահուկի ժամանակ՝ տեղափոխվելով հիվանդանոց

Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը ֆրանսիական Մերիբելում դահուկի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Գերմանացի լեգենդար ավտոարշավորդն ընկել է՝ գլխով հարվածելով քարին: Բարեբախտաբար, Շումախերը եղել է պաշտպանիչ սաղավարտով: Նա հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով:

Հնարավոր է, որ մարզիկը ստացել է ուղեղի ցնցում, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է Europe1-ը:

Ֆրանսիայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում