Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат.com»-ի վարկածով ընգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնության 19 տուրերի խորհրդանշական հավաքականում:
26-ամյա հարձակվողի մասին ռուսական կայքը գրում է հետեւյալը. «Մրցաշրջանի մեկնարկային խաղերում Մովսիսյանն այնքան էլ տպավորիչ չէր եւ զիջում էր Էմենիկեին, սակայն նիգերիացու տրանսֆերից հետո հայ հարձակվողը անփոխարինելի դարձավ «Սպարտակի» հարձակման գծում: Այժմ Յուրան գլխավորում է ռմբարկուների ցուցակը, թեեւ վնասվածքի պատճառով բաց է թողել մի քանի խաղեր»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը խփել է 12 գոլ եւ «Ռոստովում» վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
«Чемпионат.com»-ի խորհրդանշական հավաքական
Դարպասապահ. Յուրի Լոդիգին («Զենիթ»)
Պաշտպաններ. Դուգլաս («Դինամո»), Վեդրան Չորլուկա («Լոկոմտիվ»), Պավել Զանեւ («Ամկար»):
Կիսապաշտպաններ. Դենիս Գլուշակով («Սպարտակ»), Ալեքսանդր Սոմեդով («Լոկոմտիվ»), Ռոման Շիրոկով («Զենիթ»), Դանի («Զենիթ»):
Հարձակվողներ. Դամե Ն՛Դոյե («Լոկոմտիվ»), Յուրա Մովսիսյան («Սպարտակ»), Հալկ («Զենիթ»):
Մարզիչ. Ստանիսլավ Չերչեսով («Ամկար»):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում