10:12  ,  28 դեկտեմբերի, 2013

NHL. Օրվա արդյունքներն ու աստղերը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում դեկտեմբերի 27-ին կայացել են հերթական խաղերը եւ ընտրվել են օրվա լավագույն հոկեյիստները:

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Չիկագոյի» հարձակվող Պատրիկ Շարպը, ով «Կոլորադոյի» հետ խաղում վաստակել է 4 միավոր։

Երկրորդ աստղ է ճանաչվել «Էդմոնտոնի» դարպասապահ Դեւան Դուբնիկը։ «Կալգարիի» հետ խաղում նա կատարել է 27 սեյվ՝ անառիկ պահելով դարպասը։

Երրորդ աստղն է «Չիկագոյի» հարձակվող Ջոնաթան Թեյվզը, ով վաստակել է 4 միավոր։

NHL. Կանոնավոր առաջնություն 

«Բոստոն» - «Օտավա»՝ 5:0 (0:0, 1:0, 4:0)

«Նյու Ջերսի» - «Կոլամբուս»՝ 1:2 (բուլիտներով) (0:1, 0:0, 1:0, 0:0, 0:1)

«Վաշինգտոն» - «Նյու Յորք»՝ 3:2 (1:0, 1:1, 1:1)

«Կարոլինա» - «Պիտսբուրգ»՝ 3:4 (լրացուցիչ ժամանակ) (1:0, 1:1, 1:2, 0:1)

«Տորոնտո» - «Բաֆալո»՝ 4:3 (բուլիտներով) (0:2, 3:0, 0:1, 0:0, 1:0)

«Չիկագո» - «Կոլորադո»՝ 7:2 (3:0, 4:1, 0:1)

«Վինիպեգ» - «Մինեսոտա»՝ 6:4 (4:3, 0:1, 2:0)

«Դալաս» - «Նեշվիլ»՝ 4:1 (1:0, 2:1, 1:0)

«Կալգարի» - «Էդմոնտոն»՝ 0:2 (0:1, 0:0, 0:1)

«Ֆինիքս» - «Սան Խոսե»՝ 3:4 (բուլիտներով) (1:0, 1:2, 1:1, 0:0, 0:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում