Դիլիջանի «Իմպուլսի» եւ Երեւանի «Բանանցի» նախկին պաշտպան Վաչիկ Եղիազարյանը կարիերան կշարունակի Երեւանի «Արարատում»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 21-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ «Արարատի» հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչեւ Հայաստանի ընթացիկ առաջնության ավարտը՝ 2014-ի մայիսը:
Եղիազարյանն ազատ խաղացողի կարգավիճակով է միացել Աբրահամ Խաշմանյանի թիմին: Վերջերս նա երկկողմանի փոխհամաձայնությամբ խզել էր պայմանագիրը «Բանանցի» հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրից հետո «Արարատը» հավաքել է 30 միավոր եւ երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին» գերազանցում է 8 միավոր:
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:06 , 3 նոյեմբերի
10:38 , 3 նոյեմբերի
10:02 , 3 նոյեմբերի
09:36 , 3 նոյեմբերի
09:04 , 3 նոյեմբերի
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի