17:15  ,  23 դեկտեմբերի, 2013

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը՝ լուսանկարներով

Երեւանում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցեց Երեւանի եւ մարզերի մոտ ինը տասնյակ ըմբիշներ: Անակնկալ էր 57կգ քաշային կարգում երիտասարդ ըմբիշ Արտակ Հովհանիսյանի հաղթանկաը Հայաստանի բազմակի չեմպիոն Միհրան Ջաբուրյանի նկատմամբ: Սակայն եզրափակիչում Արտակ Հովհանիսյանը պարտվեց Գարիկ Բարսեղյանին: 61 կգ քաշային կարգում՝ Նարեկ Սանոյանը (ԲԿՄԱ), 65-ում՝ Արթուր Բաղդասարյանը (Կոշ), 70-ում՝ Դավիթ Ափոյանը (Արթիկ)։ Գրիգոր Գրիգորյանն ուժեղագույնն էր 74-ում (ԲԿՄԱ), Վահե Թամրազյանը՝ 86-ում (Ռուբիկ Կարապետյանի անվան մարզադպրոց), Էդգար Ենոքյանը՝ 97-ում (ՀՄՄ), իսկ Անդրանիկ Գալստյանը՝ 125-ում (Քուչակ): Առաջնությունն անցկացվում էր միջազգային ֆեդերացիայի հաստատած նոր քաշային կարգերով եւ կանոններով:

Ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ Հայաստանի առաջնությունից:

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան (NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում