12:59  ,  20 դեկտեմբերի, 2013

NHL. Օրվա արդյունքներն ու աստղերը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում դեկտեմբերի 19-ին կայացել են հերթական խաղերը եւ ընտրվել են օրվա լավագույն հոկեյիստները:

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Ֆիլադելֆիայի» հարձակվող Կլոդ Ժիրուն, ով «Կոլամբուսի» հետ խաղում հավաքել է 4 միավոր։

Երկրորդ աստղ է ճանաչվել «Տորոնտոյի» դարպասապահ Ջեյմս Ռայմերը։ «Ֆինիկսի» հետ խաղում նա կատարել է 34 սեյվ։

Երրորդ աստղն է «Դալասի» հարձակվող Էրիկ Քոուլին։

NHL. Կանոնավոր առաջնություն 

«Բաֆալո» - «Բոստոն»՝ 4:2 (1:0, 1:2, 2:0)

«Տորոնտո» - «Ֆինիկս»՝ 2:1 (բուլիտներով) (1:0, 0:0, 0:1, 0:0, 1:0)

«Ֆիլադելֆիա» - «Կոլամբուս»՝ 5:4 (0:1, 0:2, 5:1)

«Պիտսբուրգ» - «Մինեսոտա»՝ 5:2 (1:0, 3:1, 1:1)

«Օտավա» - «Ֆլորիդա»՝ 2:4 (2:1, 0:1, 0:2)

«Դետրոյտ» - «Կալգարի»՝ 3:2 (լրացուցիչ ժամանակ) (1:1, 1:1, 0:0, 1:0)

«Տամպա Բեյ» - «Նեշվիլ»՝ 4:2 (2:0, 2:2, 0:0)

«Սենտ Լուիս» - «Մոնրեալ»՝ 5:1 (3:0, 0:1, 2:0)

«Դալաս» - «Վանկուվեր»՝ 4:1 (2:0, 1:0, 1:0)

«Կոլորադո» - «Էդմոնտոն»՝ 4:2 (0:1, 3:1, 1:0)

«Լոս Անջելես» - «Սան Խոսե»՝ 4:1 (0:0, 2:0, 2:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում