15:39  ,  27 ապրիլի, 2012

Չինաստան. Մուսա Մուրթազալիեւը պարտվեց

Չինաստանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիեւը 1/8 եզրափակիչում պարտվեց հունգարացի Գաբոր Հատոսին։ 74 կգ քաշային Մուրթազալիեւը պարտվեց 0։1, 0։2 հաշվով։

120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը մրցագորգ դուրս կգա ապրիլի 28-ին: 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում օլիմպիական ուղեգիր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ), Դավիթ Սաֆարյանը (66կգ) եւ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ):

Չինաստանի մրցաշարում օլիմպիական ուղեգիր կստանան 1-3-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով