14:35  ,  11 դեկտեմբերի, 2013

Ամերիկյան ֆուտբոլը կարող է ընդգրկվել Օլիմպիական խաղերի ծրագրում

Ամերիկյան ֆուտբոլը կարող է ընդգրկվել ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում, փոխանցում է AP-ը։

Դեկտեմբերի 10-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պաշտոնապես ճանաչեց ամերիկյան ֆուտբոլի Միջազգային ֆեդերացիան։

Ամերիկյան ֆուտբոլի հարցը կքննարկվի 2017-ին։ Այսպիսով, այդ մարզաձեւը կարող է ընդգրկվել 2024թ. Օլիմպիական խաղերի ծրագրում։  

Ամերիկյան ֆուտբոլի ֆեդերացիաներ կան 64 երկրներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում