12:37  ,  10 դեկտեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը՝ Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Sport Express-ի վարկածով ճանաչվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացող։

Խորհրդանշական հավաքականը կազմվել է ֆուտբոլիստների միջին գնահատականի հիման վրա։ 26-ամյա հարձակվողի գնահատականը 6.28 է։

«Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է աշնան «ամենաթեժ» հարձակվողը։ Հավաքականի կազմում նա դարձել է երկու, իսկ «Սպարտակում»՝ 10 գոլի հեղինակ։ Յուրային վիրահատություն էր հարկավոր, սակայն դա նրան չխանգարեց ցավազրկող ներարկումներով հեթ-տրիկի հեղինակ դառնալ «Զենիթի» հետ խաղում։ Մովսիսյանը ոչ միայն աչքի էր ընկնում գոլերով, այլեւ օգնում էր թիմակիցներին պաշտպանությունում»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ծնկահոդի վիրահատությունից հետո վերականգնողական կուրս է անցնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում