Ես իսկապես լսել եմ, որ Մոսկվայի «Սպարտակը» պատրաստվում է հավաք անցկացնել Հայաստանում, ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող եւ Վալերի Կարպինի կողմից հաստատված լուրերը, որ ռուսական թիմը քննարկում է Հայաստանում մարզումային հավաք անցկացնելու հնարավորությունը: Այդ հարցով Երեւանում բանակցություններ են վարել Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարները:
«Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ մանրամասներին: Չգիտեմ՝ կպայմանավորվե՞ն կողմերը Երեւանի մարզաբազայում հավաք անցկացնելու պայմանների մասին»,- ասել է Արմեն Մինասյանը Championat.com-ի թղթակցին:
Հիշեցնենք, «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը չի բացառել ձմեռային հավաքներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը: Մոսկովյան թիմը դիտարկում է նաեւ Իսպանիայի եւ Պորտուգալիայի տարբերակները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի