19:09 9 դեկտեմբերի, 2013Ես իսկապես լսել եմ, որ Մոսկվայի «Սպարտակը» պատրաստվում է հավաք անցկացնել Հայաստանում, ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող եւ Վալերի Կարպինի կողմից հաստատված լուրերը, որ ռուսական թիմը քննարկում է Հայաստանում մարզումային հավաք անցկացնելու հնարավորությունը: Այդ հարցով Երեւանում բանակցություններ են վարել Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարները:
«Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ մանրամասներին: Չգիտեմ՝ կպայմանավորվե՞ն կողմերը Երեւանի մարզաբազայում հավաք անցկացնելու պայմանների մասին»,- ասել է Արմեն Մինասյանը Championat.com-ի թղթակցին:
Հիշեցնենք, «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը չի բացառել ձմեռային հավաքներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը: Մոսկովյան թիմը դիտարկում է նաեւ Իսպանիայի եւ Պորտուգալիայի տարբերակները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.