Շախմատի Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականն Անթալիայում ավարտվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության վերջին տուրում 1.5։2.5 հաշվով պարտվեց ուկրաինացիներին։
Վերջին խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Մոիսենկոյի հետ։ Պարտիան ավարտվեց 73-րդ քայլում։
Ավելի վաղ Վլադիմիր Հակոբյանը պարտվել էր Անտոն Կորոբովին, Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Վասիլի Իվանչուկի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Ալեքսանդր Արեշչենկոյի հետ։
Վերջին տուրից հետո աշխարհի նախկին չեմպիոն Հայաստանն ունի 10 միավոր, իսկ Ուկրաինան՝ 14։ Չինաստանը նույնպես վաստակել է 14 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է ուկրաինացիներին։
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի