17:09  ,  5 դեկտեմբերի, 2013

Անթալիա. Վլադիմիր Հակոբյանը պարտվեց, Հայաստանը պայքարում է բրոնզե մեդալի համար

Անթալիայում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը երկրորդ խաղատախտակի վրա սեւերով 43-րդ քայլում պարտվեց Անտոն Կորոբովին: Հայաստանի հավաքականը մրցում է ուկրաինացիների հետ եւ 2 պարտիաներից հետո պարտվում է 0.5:1.5 հաշվով:

Ավելի վաղ Լեւոն Արոնյանը սպիտակներով 30-րդ քայլում ոչ ոքի էր խաղացել Վասիլի Իվանչուկի հետ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հանդիպել է Ալեքսանդր Մոիսենկոյին, իսկ Տիգրան Պետրոսյանը սեւերով ուժերը չափում է Ալեքսանդր Արեշչենկո հետ:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կորցրած Հայաստանի թիմին միայն հաղթանակ է հարկավոր բրոնզե մեդալակիր դառնալու համար:

Չինացիներն ապահովել են հաղթանակը թուրքերի հետ մրցամարտում եւ ռուսների պես անհասանելի են դարձել Հայաստանի թիմի համար: 

Ռուսները 2:1 հաշվով հաղթում են Եգիպտոսին: Եթե վերջին պարտիայում ՖԻԴԵ-ի երրորդ համար Վլադիմիր Կրամնիկը չպարտվի, Ռուսաստանը կհռչակվի աշխարհի չեմպիոն:

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով