18:31 5 դեկտեմբերի, 2013Շախմատի Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականն Անթալիայում ավարտվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության վերջին տուրում 1.5։2.5 հաշվով պարտվեց ուկրաինացիներին։
Վերջին խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Մոիսենկոյի հետ։ Պարտիան ավարտվեց 73-րդ քայլում։
Ավելի վաղ Վլադիմիր Հակոբյանը պարտվել էր Անտոն Կորոբովին, Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Վասիլի Իվանչուկի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Ալեքսանդր Արեշչենկոյի հետ։
Վերջին տուրից հետո աշխարհի նախկին չեմպիոն Հայաստանն ունի 10 միավոր, իսկ Ուկրաինան՝ 14։ Չինաստանը նույնպես վաստակել է 14 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է ուկրաինացիներին։
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.