16:30  ,  5 դեկտեմբերի, 2013

Անթալիա. Լեւոն Արոնյանն ու Վասիլի Իվանչուկը բաժանվեցին խաղաղությամբ

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանն ու Վասիլի Իվանչուկը ոչ ոքի խաղացին Անթալիայում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակներով: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլում: Հայաստանի հավաքականը մրցում է ուկրաինացիների հետ:

Վլադիմիր Հակոբյանը երկրորդ խաղատախտակի վրա սեւերով խաղում է Անտոն Կորոբովի դեմ, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հանդիպել է Ալեքսանդր Մոիսենկոյին, իսկ Տիգրան Պետրոսյանը սեւերով ուժերը չափում է Ալեքսանդր Արեշչենկո հետ:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կորցրած Հայաստանի թիմին միայն հաղթանակ է հարկավոր մրցանակային տեղերի հավակնելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում