22:48  ,  30 նոյեմբերի, 2013

Անթալիա. Հայաստան – Ադրբեջան՝ 2:2

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ոչ ուժեղագույն կազմով հանդես եկող Եվրոպայի նորընծա չեմպիոն Ադրբեջանի թիմի հետ՝ 2:2:

Վերջինը պարտիան ավարտեց աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, ով սպիտակներով ոչ ոքի խաղաց Ռաուֆ Մամեդովի հետ: 5 ժամ 45 րոպե տեւած պարտիան ավարտվեց 127-րդ քայլում: Արոնյանը բաց թողեց առավելությունը:

Ավելի վաղ Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով 39-րդ քայլում հաղթել էր Նիջատ Մամեդովին, Սերգեյ Մովսեսյանը 41-րդ քայլում ոչ ոքի էր խաղացել Էլթաջ Սաֆարլիի հետ, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սեւերով 46-րդ քայլում պարտվել էր Վասիֆ Դուրարբեյլիին:

Հայաստանի թիմը հավաքեց 6 միավոր եւ չինացիների ու հոլանդացիների հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Առաջատար ուկրաինացիները 2.5:1.5 հաշվով հաղթեցին թուրքերին՝ հավաքելով 10 միավոր: Երկրորդ տեղում գտնվող ռուսները 3.5:0.5 հաշվով պարտության մատնեցին գերմանացիներին եւ վաստակեցին 7 միավոր:

Դեկտեմբերի 1-ը հանգստյան օր է: Դեկտեմբերի 2-ին կայանալիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերները կխաղան Գերմանիայի հավաքականի հետ:

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում