20:50  ,  30 նոյեմբերի, 2013

Անթալիա. Վլադիմիր Հակոբյանը հաղթեց, Սերգեյ Մովսեսյանը ոչ ոքի խաղաց

Անթալիայում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:0.5 հաշվով հաղթում է Եվրոպայի նորընծա չեմպիոն Ադրբեջանի թիմին:

Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով 39-րդ քայլում պարտության է մատնել Նիջատ Մամեդովին, իսկ Սերգեյ Մովսեսյանը սեւերով ոչ ոքի է խաղացել Էլթաջ Սաֆարլիի հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլում:

Աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում է Ռաուֆ Մամեդովի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սեւերով հանդիպել է Վասիֆ Դուրարբեյլիին:

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում