21:05  ,  30 նոյեմբերի, 2013

Անթալիա. Գաբրիել Սարգսյանը պարտվեց

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրի 3 պարտիաներից հետո հաշիվը հավասարվեց՝ 1.5:1.5:

Հայաստանի թիմի չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սեւերով 46-րդ քայլում պարտվեց Վասիֆ Դուրարբեյլիին: Ավելի վաղ Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով 39-րդ քայլում հաղթել էր Նիջատ Մամեդովին, իսկ Սերգեյ Մովսեսյանը 41-րդ քայլում ոչ ոքի էր խաղացել Էլթաջ Սաֆարլիի հետ:

Վերջին պարտիայում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում է Ռաուֆ Մամեդովի հետ:

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում