Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրի 3 պարտիաներից հետո հաշիվը հավասարվեց՝ 1.5:1.5:
Հայաստանի թիմի չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սեւերով 46-րդ քայլում պարտվեց Վասիֆ Դուրարբեյլիին: Ավելի վաղ Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով 39-րդ քայլում հաղթել էր Նիջատ Մամեդովին, իսկ Սերգեյ Մովսեսյանը 41-րդ քայլում ոչ ոքի էր խաղացել Էլթաջ Սաֆարլիի հետ:
Վերջին պարտիայում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում է Ռաուֆ Մամեդովի հետ:
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
08:55 , 25 հոկտեմբերի
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի